
Մենք պետք է վերադառնանք կառավարման կիսանախագահական համակարգին․ Արամ Մանուկյան
Կիսանախագահական համակարգը խորհրդային համակարգից գոնե մեկ առավելություն ունի, ժողովրդի կողմից ընտրված մեկ մարմին ևս ունի, որն ապահովում է իշխանությունների տարանջատման և փոխադարձ զսպման մեխանիզմներ․ այս մասին այսօր ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ Անկախության հռչակագրին նվիրված քննարկման ընթացքում։
Հիշեցնենք, որ այսօր «Հայաքվե» նախաձեռնությունը կազմակերպել է քննարկում՝ Անկախության հռչակագրին նվիրված։