24 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միասին դավաճանության դեմ պետք է պայքարենք, ոչ թե միմյանց․ Վազգեն Պետրոսյան

Միասին դավաճանության դեմ պետք է պայքարենք, ոչ թե միմյանց․ Վազգեն Պետրոսյան

Ո՛չ Եվամիությունը, ո՛չ ԱՄՆ, ո՛չ Ռուսաստանը մեր փոխարեն չի կռվելու։ Վկան 2020 թվականի պատերազմն է․ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է թուրքագետ Վազգեն Պետրոսյանը։

«Որքան մենք միմյանց դեմ գործենք, այդքան ժամանակ էլ կորուստները անպակաս են լինելու։ Մենք պետք է հավաքվենք մեկ գաղափարի շուրջ, պետք է պայքարենք դավաճանության դեմ։ Գործող իշխանությունը միայն մի բան է աճեցրել. դավաճանություն, ուրիշ ոչինչ»,-ասել է նա։
 
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հանրահավաք է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այն նախաձեռնել է «Միասին» հասարակական քաղաքական այլընտրանքային շարժումը։
 
Հանրահավաքին բնակիչները ներկայացել են Արցախի, Հայաստանի դրոշներով ու «Դու այլևս լեգիտիմ չես, Նիկո՛լ, հեռացի՛ր» և նման գրություններով պաստառներով։