
Լարված իրավիճակ՝ Նոր Նորքում․ ապամոնտաժման որոշումը նոր է կայացվել
Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտ, ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները քանդելու որոշմանը դեմ են բնակիչները։ Նրանք հավաքվել են Գայի պողոտայում և բողոքում են: Բնակիչներն ասում են, որ իրենք տևական ժամանակ դիմել են քաղաքապետարան, որպեսզի օրինականացվեն իրենց տները, սակայն արձագանք չի եղել։ Բնակիչները չեն հավատում քաղաքապետարանի պնդմանը, թե տարածքը կանաչապատվելու է:
Ասում են, որ այդ հատվածում ամենայն հավանականությամբ, կկառուցվեն այլ շինություններ: Բնակիչների պնդմամբ, իրենց նախօրոք չեն ծանուցել քանդելու մասին։
Մանրամասները՝ ռեպորտաժում։