Պատմության դասագիրքը քանդում է հայի տունը․ ծնողները դատի են տվել նախարարին
Եթե դու լինեիր Տիգրան արքայազնը և ստիպված լինեիր ամուսնանալ Պոնտոսի դստեր հետ, ինչպե՞ս կբացատրեիր իրավիճակը քո սիրեցյալին։ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած հարցերից է՝ ուղղված աշակերտներին։
Այս դասագրքի մասին շատ է խոսվել, բայց, որ այդքան դժգոհություններից հետո այն դեռ շարունակում է կիրառվել դպրոցներում, բարկացրել է աշակերտների ծնողներին։ Փաստաբան Արա Զոհրաբյանի օգնությամբ «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանն ու աշակերտների ծնողները դատական հայց են ներկայացրել ԿԳՄՍ նախարարի դեմ։ Ինչպես պնդում են փաստաբան Արա Զոհրաբյանն ու «Հայ ասպետ» դպրոցի տնօրենը, իրենք պատրաստվում են մինչև վերջ գնալ ու պայքարել ապազգային գրքի դեմ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։