
Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթում նահատակված հայերի հիշատակին
Այս օրերին եկեղեցին խնկարկում է 1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի ժամանակ նահատակված անմեղ հայերի հիշատակը: Սումգայիթում կազմակերպված հայերի տեղահանության ու կոտորածի ժամանակ հարյուրավոր հայեր ենթարկվել են կտտանքների, սպանվել են, ողջ մնացածները թալանվել ու տեղահանվել են:
Արևագալի ժամերգության ավարտին հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ Սումգայիթում նահատակվածների հիշատակին։