02 Հլս
2024
25.1° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ այս մասին հայտնում է ТАСС-ը։

Ավելի վաղ  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ  միջոցառման շրջանակում Լավրովը բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Ակնկալվում է, որ նախարարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին առնչվող հարցեր:

Նախատեսվում է, որ ֆորումի շրջանակում Լավրովը կունենա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովի, Ղրղզստանի արտգործնախարար Ջինբեկ Կուլուբաևի, ինչպես նաև Էսվատինի թագավոր Մսվաթի Երրորդի հետ։ 

Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։