
Կուբայի առաջնորդը Գազայի խաղաղ բնակչության դեմ Իսրայելի գործողությունները համեմատել է Հոլոքոստի հետ
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը Գազայի հատվածին Իսրայելի հարվածները, որոնց զոհ դարձան մի քանի հազար խաղաղ բնակիչ, համեմատել է Հոլոքոստի հետ։
«Կուբան մարտի 2-ին կմիանա համաշխարհային մոբիլիզացիային՝ ի պաշտպանություն Պաղեստինի: Բոլոր նահանգներում և Հավանայում մենք դուրս կգանք փողոցներ՝ ի համերաշխություն եղբայրական ժողովրդի հետ և կդատապարտենք Հոլոքոստը, որը փորձում է ստեղծել Իսրայելը»,- գրել է պետության ղեկավարը: