
ՌԴ ՀՕՊ-ը Բելգորոդում ԱԹՍ-ներ է որսացել և ոչնչացրել
Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Նիժնի Նովգորոդի շրջանի վրա որսացել են ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք և ոչնչացրել մեկը` Բելգորոդի շրջանի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Գիշերվա ընթացքում ուկրաինական ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների դեմ ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչություններ իրականացնելու փորձը կասեցվել է», – նշել են գերատեսչությունում։
Նիժնի Նովգորոդի շրջանում անօդաչու սարքեր են որսացել խոշոր արդյունաբերական Դերժինսկ քաղաքում, հայտնել է տեղանքի ղեկավար Իվան Նոսկովը։ Անօդաչու թռչող սարքերը, նրա խոսքով, փորձում էին գրոհել արդյունաբերական գոտին։