
Ադրբեջանը նորից կարող է հարձակվել Հայաստանի վրա․ Freedom House․ անցած օրն՝ ամփոփ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024» տարեկան զեկույցը, որտեղ նշվում է, որ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը անկում է ապրել՝ նահանջ գրանցելով 18-րդ տարին անընդմեջ։
Զեկույցում, որպես համաշխարհային խաղաղության ինդեքսի անկման պատճառներ, ներկայացված են նաև Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շրջափակումը և տեղի հայերի արտաքսումը։
«Արցախի դեմ ադրբեջանական զինուժի հարձակումը համընկավ Ադրբեջանում ավտորիտար համակարգի ամրապնդման և բռնաճնշումների հետ։ Արցախի գրավմանը նպաստել է Ադրբեջանում 2003 թվականից նախագահող Իլհամ Ալիևի ժողովրդականության աճը, ինչը մտավախություն է առաջացրել, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարող է նոր, լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի «սահմաններն արդեն խախտված են»,-ասված է զեկույցում։ Անցած օրվա անցուդարձը՝ տեսաշարով։