Ադրբեջանը 5 հոդվածով մեղադրանք է առաջադրել Ռաշիդ Բեգլարյանին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն
է տարածել դեռ օգոստոսին ադրբեջանական զինծառայողների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի
վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության՝ «Ռաշիդ Բեգլարյանը հարցաքննության ժամանակ
հայտնել է, որ ինքը Խոջալուի ողբերգության մասնակից է եղել»։
Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով։
Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը ադրբեջանական վերահսկողության տակ
գտնվող տարածքում էր հայտնվել մոլորվելու հետևանքով։