26 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախահայերի «40+10 հազար» դրամներ աջակցության նախագիծն այլևս չի գործելու

Արցախահայերի «40+10 հազար» դրամներ աջակցության նախագիծն այլևս չի գործելու

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հանդիպման մասնակցած «Հանուն Հադրութի» ՀԿ Լևոն Հայրիյանը ABC media-ի հետ զրույցում տեղեկացրեց արցախահայերի «40+10 հազար» դրամներ աջակցության նախագիծն այլևս չի գործելու։

Աշխատունակ արցախցիներին տրամադրվող պետական աջակցություններն այլևս չեն տրվելու։

«Նախկին բոլոր ծրագրերը փակվելու են, նոր ծրագրեր են սկսելու։ Այս անգամ ծրագրում ներառվելու են նաև 2020 թվականին տեղահանված արցախցիները։ Միայն անչափահասների 40+10 հազար դրամներն  են հատկացնելու և 63-ից բարձր տարիք ունեցող թոշակառուների թոշակներն ավելանալու են 20000 դրամով»,-ասաց նա։

Արցախցիներն այսօր նախարարության մոտ ակցիա էին անում իրենց բնակարանային հարցերը լուծելու պահանջով։