
Արցախում հիվանդանոց կբացեմ․ արցախցի աղջկա նպատակը
Արցախից բռնի տեղահանվածները տնից հեռու ապրելը տարբեր կերպ են հաղթահարում։ Մեծահասակները կարծում են՝ այլևս չեն կարող տուն դառնալ, իսկ ավելի երիտասարդ սերունդը նպատակներ է դնում․ երբ վերադառնամ՝ ի՞նչ եմ անելու։
17-ամյա Մարիա Պետրոսյանի նպատակը նախ իր տարեկիցների հետ նույն՝ Արցախ վերադառնալու նպատակ ունենալն է, իսկ շարունակությունը՝ օրինակ՝ տունը վերանորոգելը, հիվանդանոց բացելն ու երեխաներիս հետ այնտեղ ապրելը։