Իրանի և ՌԴ արտգործնախարարները քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Իրանական կողմի նախաձեռնությամբ Իրանի արտգործնախարար Հոսեյն
Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ
Լավրովի միջև։
«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական
հակամարտության գոտում առկա իրավիճակին։ Ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի
հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է հրադադարի շուտափույթ
հաստատման և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,-
նշվում է հաղորդման մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա շփումների ժամանակացույցին և
երկկողմ ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ
հրատապ հարցերի։