26 Հոտ
2024
11.7° c ԵՐԵՎԱՆ
9.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայց ենք ներկայացնելու՝ մանդատից զրկելու որոշման դեմ. Սոնա Աղեկյան

Հայց ենք ներկայացնելու՝ մանդատից զրկելու որոշման դեմ. Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է հայց ներկայացրել՝ ընդդեմ Երեւանի ավագանու:  Այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

« Ինձ և Նարինե Հայրապետյանին մանդատից զրկելու որոշմանը դեմ է մեր հայցը։ Այն պատրաստման փուլում է, որը դեռ պետք է ներկայացնենք»,- ասել է Աղեկյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամների՝ Նարինե Հայրապետյանին եւ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից:

Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը:

Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը թեեւ ներկայացել էին նիստերին, սակայն, որպես քաղաքական բոյկոտի տարբերակ, չէին մասնակցել նախագծերի քվեարկություններին: