Իրանում խորհրդարանական ընտրություններին քիչ մարդ է մասնակցել
Ընտրելու իրավունք ունեցող 61 մլն իրանցուց ընտրության է գնացել 25-ը։
Մայրաքաղաք Թեհրանում մասնակցությունը եղել է ռեկորդային ցածր՝ 24%։
Հիշեցնենք՝ Իրանում Մեջլիսի՝ երկրի 290 տեղանոց խորհրդարանի ընտրությունը սկսվել է երեկ՝ մարտի 1-ին։
Ընտրողների քվեաթերթիկները հիմնականում հաշվում են ձեռքով, ուստի ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է տևել ընտրությունների օրվանից մինչև երեք օր:
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար։
Մարտի 1-ին անցկացվել է նաև Իրանի ղեկավարի խորհրդատվական մարմնի՝ Փորձագետների խորհրդի ընտրությունը։ Խորհրդի 88 տեղի համար պայքարում է 144 թեկնածու։