Երևանի բենզալցակայաններից մեկում դիմակավորված հարձակում է եղել, վարույթ է սահմանվել
ABC media-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Գիշերը Երևանի բենզալցակայաններից մեկում դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է եղել։ ABC media-ի հետ զրույցում ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է.
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով»,- հայտնել է Աբրահամյան։
Ըստ բաց աղբյուրներում տարածվող լուրերի՝ բենզալցակայանի ներսում կրակոց է արձակել, ապա դիմել փախուստի։
Ձախ սրունքի հրազենային վիրավորումով և գլխի հատվածում ստացած վնասվածքով 2 մարդ է տեղափոխվել երևանյան ԲԿ–ներ։