22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար

Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար

Հայաստանը և Թուրքիան որոշել են հաջորդ հանդիպումը անցկացնել հարաբերությունների կարգավորման համար, ամսաթիվն ու վայրը կհամաձայնեցվեն։ Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը։

 

«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել, կորոշենք օրը և վայրը»,- ասել է Քըլըչը։

 

Երեկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին առաջարկել էր հաջորդ շաբաթ գալ Երևան։