Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու նպատակահարմարությունը։
«Ես չեմ կարող հաստատել այս հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյան, Հայաստանի խորհրդարանի նախագահ և այլ գործիչներ», – ասել է Լավրովը՝ Անթալիայում ասուլիսի ժամանակ։