25 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային հանրությունը լուռ էր, խուլ էր, ոչինչ չէր տեսնում ու ոչինչ չէր լսում․ Արցախի ԱԺ պատգամավոր

Միջազգային հանրությունը լուռ էր, խուլ էր, ոչինչ չէր տեսնում ու ոչինչ չէր լսում․ Արցախի ԱԺ պատգամավոր

Մենք խնդրում էինք
միջազգային հանրությանը՝ բռնել հայասպան Ալիևի ձեռքը և թույլ չտալ սպանել մեր երեխաներին,
բայց ցավոք՝ այդ միջազգային հանրությունը, որն այսօր խոսում է մարդկային կյանքերի մասին՝
իբրև բարձրագույն արժեք, լուռ էր, խուլ էր, ոչինչ չէր տեսնում ու ոչինչ չէր լսում,
և աշխարհի լուռ համաձայնության ներքո 3 տարի շարունակ Արցախի Հանրապետությունում հայը
կեղեքվում էր, մորթվում էր միայն այն բանի համար, որ ընդամենն ապրում է իր հայրենիքում։
Այս մասին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության
ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Նույնիսկ հրադադարից հետո ադրբեջանցիները շարունակում էին գերեվարել մեր հայրենակիցներին,
մեր պատանիներին ու երեխաներին, շարունակում էր սպանել ու խոշտանգել։ 3 տարիների ընթացքում
մեր գերիների թիվը ոչ թե պակասեց, այլ ավելացավ, և որևէ պայմանավորվածություն, նույնիսկ
իբրև թե՝ միջազգային երաշխիքների ներքո, պայմանավորվածություն բռնապետ Ալիևը այդպես
էլ չպահեց, և արդյունքում Արցախի քաղաքացիները գերի են Բաքվի բանտերում»,- ասաց Մետաքսե
Հակոբյանը։

Պատգամավորը ընդգծլ
է, որ Մայր Հայաստանում էլ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքները չեն պաշտպանվում․
չեն պաշտպանվում՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից։

«Այսօր մենք մեր կամքից
անկախ, ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվել ու եկել ենք Մայր հայրենիք, իսկ
հայկական երկրորդ պետությունում թողել ենք մեր զավակների, քույրերի ու եղբայրների գերեզմանները,
մեր տները, մեր սրտերն ու հոգիները։ Այսօր մեր իրավունքները խախտվում են նաև Մայր հայրենիքում,
խախտվում են ՀՀ իշխանությունների ձեռքով»,- հայտարարել է Հակոբյանը։