Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով
Մոսկվան սպասում է, որ Երևանը վերջնականապես կհայտարարի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշման մասին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Սպասում ենք, որ բոլորիս պաշտոնապես հաստատեն, թե որն է լինելու վերջնական որոշումը, ասում են՝ այստեղ դե ֆակտո կսառեցնենք անդամակցությունը ՀԱՊԿ-ում, բայց եթե ուզենք՝ դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ-ն մեզ առայժմ հետաքրքրում է, քանի որ մենք այնտեղից ստանում ենք»,- ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը դա «ոչ այնքան գեղեցիկ պատկեր» է անվանել․
«Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք որոշեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և իրականացնել փոխադարձ հիմունքներով այն համաձայնագրերը, որոնք մեզ միավորում են ինտեգրացիոն տարբեր կառույցներում», – ասաց նա: