ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը․ Բորդյուժա
Երբ Հայաստանը քննարկում է ՀԱՊԿ-ին մասնակցության իրավական կասեցման հարցը, երկիրը կարող է բախվել կազմակերպությունում ձայնի իրավունքի կորստի և ՀԱՊԿ-ից լիարժեք պաշտպանությունը կորցնելու վտանգի առաջ։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, դադարեցնի իր անդամակցությունը կազմակերպությանը, նա այլևս չի մասնակցի որոշումների կայացման գործընթացին և ՀԱՊԿ միջոցառումներին, որոնք իրականացվում են ընդհանուր անվտանգության ամրապնդման նպատակով։
Սա նշանակում է, որ այն առայժմ սառեցված ռեժիմում է լինելու, այդ թվում՝ անվտանգության համակարգի հետ կապված»,-նշել է Բորդյուժան։
Նա հավելել է, որ եթե նման սցենարն իրագործվի, ապա հավանականությունը, որ կազմակերպությունը ինչ-որ կերպ Հայաստանի վրա կտարածի անվտանգության բոլոր համակարգերը, մեծապես կկրճատվի: Նա նաև կասկած է հայտնել, որ Հայաստանը կկարողանա իրեն ապահովել այլընտրանքային անվտանգության համակարգով։
Միաժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը գործակալությանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության պաշտոնական կասեցման մեխանիզմը գոյություն ունի և նախկինում արդեն կիրառվել է։