25 Նոյ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով

ԵԱՀԿ խորհրդարանական
վեհաժողովի պատվիրակները ժամանեցին Հանրապետության հրապարակ, որտեղ Ազգային պատկերասրահի
շենքում նրանց համար ընթրիք է մատուցվելու։

 Հրապարակում պատվիրակներին սպասում էին բողոքի ակցիա
իրականացնող քաղաքացիները, որոնք «shame on you» (ամոթ) էին վանկարկում։ Պատվիրակներից
մի քանիսը կանգ են առել՝ հետաքրքրվելու, թե ինչի դեմ են բողոքում հավաքվածները։

 «Չկա որևէ հայտարարություն, որևէ ճնշում Նիկոլ Փաշինյանի
ռեժիմի դեմ, դուք միայն սատարում ու նրանց հնարավորություն եք տալիս շարունակելու քաղաքական
հետապնդումները։ Դատարաններում տասնյակ գործեր են միայն նրա համար, որ մարդիկ բողոքել
են ռեժիմի դեմ»,- բարձրախոսով հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 Մելիքյանը նշել է , որ եվրոպական կառույցները լուռ
են և խոսում են միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու է իրենց քաղաքական շահերին։