28 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկել Գազայի հատվածի զինադադարի բանակցություններին

Իսրայելը պատվիրակություն չի ուղարկել Գազայի հատվածի զինադադարի բանակցություններին

Իսրայելը որոշել է Կահիրե պատվիրակություն չուղարկել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային։

 

«Իսրայելը որոշել է չմասնակցել: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Կատարի վարչապետը տեղեկացրել է Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեային, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի խնդրանքը՝ տրամադրել այն պատանդների ցանկը, որոնք դեռ ողջ են»,- գրում է թերթը։

 

Նշվում է, որ մյուս գործոններից մեկն էլ, այն է, որ ՀԱՄԱՍ շարժումն իբր չի համաձայնել ԱՄՆ-ի կողմից նախկինում առաջարկված պայմաններին պաղեստինցի գերիների հետ իսրայելցի պատանդների փոխանակման համար։