Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի
առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրի Հայաստանի ազգային հավաքականը տնային
ոչ-ոքի խաղաց Ուելսի հավաքականի հետ՝ 1-1։
Վազգեն Սարգսյանի անվան
«Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Լուկաս Սելարայանը՝
առաջ մղելով Հայաստանի հավաքականին։ Հյուրերը պատասխան գոլը խփեցին առաջին խաղակեսի
ավելացված ժամանակում։ Ջո Ռոդոնի հարվածից հետո գնդակը հպվեց Նաիր Թիկնիզյանին ու հայտնվեց
դարպասում։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպանի անվան դիմաց գրանցվեց ինքնագոլ։
Երկրորդ խաղակեսում
դարպասի գրավում չարձանագրվեց։