Պեսկովը պատասխանել Է Պուտինի և Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի պատրաստվում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն։
«Ոչ, այս պահին ժամանակացույցում ներառված ամենաբարձր մակարդակով շփումներ չկան, բայց անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են լինել։ Հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են դեկտեմբերի 26-ին ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։