Ֆրանսիան մտադիր չէ մոտ ժամանակներս զինվորական անձնակազմ ուղարկել Ուկրաինա. Մակրոն
Ֆրանսիան մոտ ապագայում չի դիտարկում Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին չեխական Pravo թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Սա չի նշանակում, որ մենք դիտարկում ենք մոտ ապագայում ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը, այլ որ մենք քննարկում ենք բացում և մտածում այն ամենի մասին, ինչ կարելի է անել Ուկրաինային աջակցելու համար, հատկապես ուկրաինական տարածքում», – ասել է Ֆրանսիայի նախագահը։