29 Դեկ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը սահմանադրությամբ ամրագրեց հղիության արհեստական ընդհատման կանանց իրավունքը

Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը սահմանադրությամբ ամրագրեց հղիության արհեստական ընդհատման կանանց իրավունքը

Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն իր սահմանադրությամբ ամրագրեց հղիության արհեստական  ընդհատման կանանց  իրավունքը։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է հղիության կամավոր ընդհատումը սահմանադրության մեջ ներառելու օգտին։ Օրենքի նախագիծը ստացել է 780 կողմ, 52 դեմ ձայն։

Սահմանադրության մեջ ավելացվել է հետևյալ հոդվածը. «Կանանց իրավունքը՝ ազատորեն դիմելու հղիության կամավոր ընդհատմանը, երաշխավորված է օրենքով»։