ՌԴ ՀՕՊ ուժերը Բելգորոդի շրջանում ոչնչացրել են երեք ԱԹՍ
ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը Բելգորոդի շրջանի երկնքում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր կանխվել է ուկրաինական բանակի հերթական փորձը՝ երեք ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով, ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի թիրախների վրա: Բելգորոդի շրջանում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։