07 Հլս
2024
35.2° c ԵՐԵՎԱՆ
25.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեդվեդևը կոչ է արել վտարել ԵՄ այն դեսպաններին, որոնք հրաժարվել են հանդիպել Լավրովի հետ

Մեդվեդևը կոչ է արել վտարել ԵՄ այն դեսպաններին, որոնք հրաժարվել են հանդիպել Լավրովի հետ

ԵՄ այն դեսպանները, որոնք հրաժարվել են ՌԴ նախագահական ընտրություններից առաջ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելուց, պետք է վտարվեն երկրից, իսկ նրանց երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը պետք է իջեցվի. այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է РИА Новости-ն։

Երկուշաբթի Լավրովը նշել էր, որ վերջերս ընտրություններից առաջ զրույցի էր հրավիրել ԵՄ դեսպաններին, սակայն նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։

«Այդ դեսպաններին արժե վտարել Ռուսաստանից, իսկ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնել։ Սրանք դեսպաններ չեն, այլ քաղաքական անմիտներ, որոնք չեն հասկանում իրենց իրական խնդիրները »,- գրել է Մեդվեդևը։