15 Նոյ
2024
11° c ԵՐԵՎԱՆ
11.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոլդովային բացահայտ նախապատրաստում են Ուկրաինայի ճակատագրին․ Լավրով

Մոլդովային բացահայտ նախապատրաստում են Ուկրաինայի ճակատագրին․ Լավրով

Արևմուտքը հետխորհրդային ժամանակաշրջանի  սկզբից սկսել է միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Սոչիում Համաշխարհային երիտասարդական փառատոնում:

«Արևմտուտքի  արմատական շահերին միշտ էլ համապատասխանել է «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը: Մինչև հիմա նրանք նույնպիսի քաղաքականություն են վարում և դա տեսանելի է թե՛ Կենտրոնական Ասիայում, թե՛ Անդրկովկասում, հատկապես մեր հայ ընկերների օրինակով, թե՛ նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում՝ Ուկրաինա, Մոլդովա»,- ասել է Լավրովը, և ընդգծել, որ Մոլդովային բացահայտ նախապատրաստում են Ուկրաինայի ճակատագրին: