19 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում բնակիչներին կոչ են արել խնայողաբար օգտագործել ջուրը․ պաշարները սպառվում են

Թուրքիայում բնակիչներին կոչ են արել խնայողաբար օգտագործել ջուրը․ պաշարները սպառվում են

Թուրքիայի
գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն CNN Türk-ին տված հարցազրույցում կոչ
է արել բնակչությանը մոբիլիզացնել ջանքերը և «զգայուն մոտեցում» ցուցաբերել՝ կապված
երկրում ջրի պակասի հետ։

Մենք միջերկրածովյան այն երկրներից ենք, որն ամենաշատն է տուժել կլիմայի փոփոխությունից։
Ակնկալում ենք, որ քաղաքացիները  ավելի «զգայուն»
մոտեցում ցուցաբերեն հարցին ու հնարավորինս խնայողաբար օգտագործեն ջուրը։ Չկա ջուր՝
չի լինի նաև կյանք, մենք սա չպետք է որպես միայն մի ժամանակահատվածի վերաբերող հարց
դիտարկենք»,- ասել է թուրք նախարարը։