Մոսկվայում Եվրամիության երկրների դեսպանների՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը մերժելը հարցեր է առաջացնում, թե ինչ գործունեություն ենք նրանք ծավալում Ռուսաստանի Դաշնությունում. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններից առաջ պարզաբանումների համար հանդիպման է հրավիրել Եվրամիության երկրների դեսպաններին, սակայն նախատեսված միջոցառումից երկու օր առաջ նրանք հրաժարվել են։ Նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանը տվյալներ ունի Մոսկվայում ԵՄ դեսպանատների կողմից ոչ համակարգային ընդդիմությանն աջակցելու մեխանիզմների նախապատրաստման վերաբերյալ։
«Դա իսկապես հարց է առաջացնում, և բոլորի մոտ նույնն է՝ ի՞նչ են անում այս մարդիկ, մեր երկրի տարածքում, եթե չեն կատարում իրենց կարևորագույն գործառույթը»-,ասել է Զախարովան։