Մեմմինգենից Քութայիս թռչող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ռումինիայում՝ ուղեւորների միջև ծեծկռտուքի պատճառով, հայտնում է «Rustari2»-ը։ Հայտնի է, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև։ Ռումինիայի ոստիկանությունը կարգազանցներին դուրս է բերել օդանավից։
Wizz Air-ը դեռ չի մեկնաբանել միջադեպը։