27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը չի կարող ընդունել որևէ մեկին, ով համամիտ է ՀԱՄԱՍ-ի նպատակներին․ Նեթանյահու

Իսրայելը չի կարող ընդունել որևէ մեկին, ով համամիտ է ՀԱՄԱՍ-ի նպատակներին․ Նեթանյահու

Իսրայելական բանակը չի պլանավորում զինվորներ պահել Գազայում պատերազմի
ավարտից հետո, անգամ եթե Իսրայելը պահպանի սեկտորի անվտանգության վերահսկողությունը
տեսանելի ապագայում․ այս մասին  հայտարարել
է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն․ տեղեկացնում է Times of Israel-ը։

«Ես համոզված չեմ, որ զորքերը կմնան ներսում։ Եվ իրականում դրա
առանձնակի անհրաժեշտությունը չկա, որովետև այն շատ փոքր է»,- ասել է նա և հավելել,
որ իրենք պետք է փոխեն Գազայում ցանկացած քաղաքացիական վարչակազմի մշակույթը։ Այն չի
կարող հավատարիմ մնալ ահաբեկչության ֆինանսավորման։

«Իսրայելը չի կարող ընդունել որեւէ մեկին, ով համամիտ է ՀԱՄԱՍ-ի
նպատակներին և պաղեստինցի երեխաներին ներշնչում է, որ Իսրայելը պետք է ոչնչացվի»,-
նշել է վարչապետը։