Աբխազիան իր ապագան տեսնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության կազմի մեջ, հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան։
«Մեր ապագան տեսնում ենք Ռուսաստանի հետ դաշինքն ամրապնդելու, Միութենական պետության կազմում ընդգրկվելու ձգտումն իրականացնելու մեջ։ Մենք հասկանում ենք, որ դեպի Միութենական պետություն տանող ճանապարհը երկար է, բարդ, բայց երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը պաշտպանում է հենց այս մոտեցումը։ Այդ պատճառով մենք ձգտում ենք դրան», – ասել է Արձինբան։