26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ նախագահի 3 թեկնածուները դատապարտել են Արցախի հայերի էթնիկ զտումը

ԱՄՆ նախագահի 3 թեկնածուները դատապարտել են Արցախի հայերի էթնիկ զտումը

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ռոն Դեսանտիսը, Նիկի Հեյլին և Վիվեկ Ռամասվամին
վճռականորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումը։ 

Ինչպես նշված է «Հայ դատի» հանձնախմբի տարածած հաղորդագրությունում,
նրանք այս հայտարարությունները արել են «The Family Leader» համաժողովի ժամանակ։

«Աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի համարվող 120 հազար հայերը ստիպված
են եղել լքել իրենց տները: Եվ դրա հիմքում ավելի կեղտոտ գաղտնիք կա»,- ասել է Ռամասվամին։
Պաշտոնյան քննադատել է նաև Բայդենի վարչակազմին՝ 907-րդ հոդվածի սահմանափակումները
վերացնելու, Ադրբեջանին զինելու և հայերին էթնիկ զտումները հրահրելու համար: