Միլիոնավոր մարդիկ են գրանցվել Telegram-ում վերջին մեկ ժամվա ընթացքում, մինչ Instagram-ը և Facebook-ը չէին աշխատում։ Այս մասին հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, գրում է ТАСС-ը։
Մարտի 5-ին աշխարհի բազմաթիվ օգտատերեր բողոքել են խոշոր ծառայությունների, պորտալների և այլ հարթակների աշխատանքի ձախողման մասին։ Downdetector-ի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ խափանումներն ազդել են ԱՄՆ խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորների, Meta կորպորացիայի բազմաթիվ ռեսուրսների, X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) և նույնիսկ Google-ի, մասնավորապես՝ Gmail էլփոստի ծառայության և YouTube վիդեոհոսթինգի վրա։