![Դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարել են Դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարել են](https://abcmedia.am/wp-content/uploads/2024/03/photo_2024-03-06_09-54-21.jpg)
Դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները:
Հավելենք, որ Դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։