30 Մայ
2025
23.1° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնը դաշնակիցներին կոչ է արել «վախկոտ» չլինել Ուկրաինայի հարցում

Մակրոնը դաշնակիցներին կոչ է արել «վախկոտ» չլինել Ուկրաինայի հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասին, ասել է, որ եկել է ակտիվանալու  և «վախկոտ չլինելու» ժամանակը։
  «Մենք, անշուշտ, Եվրոպայում մոտենում ենք մի պահի, երբ պետք է վախկոտ չլինել», – ասել է Մակրոնը Պրահայում։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան և Չեխիան «լավ գիտեն, որ պատերազմը վերադարձել է Եվրոպա, որոշ ուժեր, որոնց այլևս հնարավոր չէ կանգնեցնել, ամեն օր ավելացնում են հարձակման սպառնալիքը»։

Պրահա իր այցի ընթացքում Մակրոնը կքննարկի նաև Ուկրաինա 800,000 հազար զինամթերք ուղարկելու չեխական ծրագրերի հետ կապված մանրամասներ։

Ռազմագերիներ