
Իրանի դատարանը առգրավել է ամերիկյան նավթատար նավի բեռը
Թեհրանի միջազգային դատարանը բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի քաղաքացիների ներկայացրած հայցը և որոշում կայացրել առգրավել ամերիկյան նավթատար նավի բեռը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը նշելով, որ ԱՄՆ-ի դեմ հայց էին ներկայացրել Իրանի այն քաղաքացիները, ովքեր տառապում են բուլյոզ էպիդերմոլիզ (ԲԷ) հիվանդությամբ և անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների պատճառով։
Դատարանը որոշել է առգրավել Ամերիկյան նավթի բեռը, որը մեկ տարի առաջ տեղափոխվել է Պարսից ծոց Advantage Sweet նավով։