Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 12 հազարի սահմանը
Հոկտեմբերի 7-ից ի
վեր սպանված պաղեստինցիների ընդհանուր թիվը գերազանցել է 12 հազարը։ Այս մասին գրում է Al-Jazeera-ն։
3750 մարդ համարվում
է անհետ կորած, այդ թվում՝ 1800 երեխա, որոնք դեռ մնացել են փլատակների տակ։ Զոհվածների
թվում կա 200 բժիշկ և 51 լրագրող։
Ավելի քան 30 հազար
մարդ վիրավորվել է, որոնց 75%-ը կանայք և երեխաներ են։