Զելենսկին Թուրքիայում Էրդողանից օգնություն է խնդրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ․
«Մենք շահագրգռված ենք թուրքական պաշտպանական ընկերությունների հետ երկկողմ համագործակցության և համատեղ արտադրության ամրապնդմամբ։
Մենք նաև Թուրքիայի օգնության կարիքն ունենք մեր ռազմագերիներին և մեր ողջ ժողովրդին, այդ թվում՝ ռուսական գերության մեջ գտնվող Ղրիմի թաթարներին ազատ արձակելու հարցում»,- ասել է Զելենսկին։