Հանրահավաքին մասնակցելու համար կալանավորված արցախցի երիտասարդը ազատ կարձակվի
Քիչ առաջ դատարանը
վերացրել է 20-ամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը:
Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ նշելով, որ Նորիկ Գոգորյանի հետ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նույն խցում են եղել։
«Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» քրեակատարողականում,
նա Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից է, զրկվել էր իր տնից 44-օրյա պատերազմի
արդյունքում և բռնի տեղահանվել, սովորում է երաժշտական քոլեջում: Ուրախ եմ, որ մի քանի
օրից նա կլինի իր մեծ ընտանիքի կողքին»,- գրել է Քոչարյանը: