26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային իրավունքը նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրավունք ունեն վերադառնալու իրենց բնակավայրերը․ Վարդան Օսկանյան

Միջազգային իրավունքը նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրավունք ունեն վերադառնալու իրենց բնակավայրերը․ Վարդան Օսկանյան

Պետք է ձգտել Արցախից տեղահանված հայերի վերադարձի և ինքնորոշման
իրավունքի իրացմանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է Հայաստանի նախկին
արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Օսկանյանը խոսքով՝ 2023-ի մեծ մասի ընթացքում  Արցախի նկատմամբ
բռնությունները և զրկանքները ստիպեցին Արցախի գրեթե բոլոր հայերին էթնիկ զտումների
կամ ցեղասպանության սպառնալիքի ներքո բռնի տեղահանվել։

«Թեև ներկայում Լեռնային
Ղարաբաղում ստեղծված իրավիճակը նպաստավոր չէ անվտանգ վերադարձի համար, միջազգային իրավունքը
նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնք լքել են իրենց տները, իրավունք
ունեն վերադառնալու իրենց բնակավայրերը»,- ասել է նա և հավելել, որ բոլոր ժողովուրդները,
որոնք ունեն պատշաճ ինքնություն և կապված են որոշակի տարածքի հետ, իրավունք ունեն ժողովրդավարական
ձևով հավաքականորեն որոշելու իրենց քաղաքական ճակատագիրը և զերծ մնալու համակարգված
հետապնդումներից:

Օսկանյանը անդրադարձել
է արցախցիների   ներքին ինքնորոշման իրավունքին և նշել, որ այնտեղ
վերադառնալուց հետո, ինքնորոշման սկզբունքի համաձայն, նրանք պետք է կարողանան, ինչպես
սահմանում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, «Առանց
արտաքին միջամտության […] ազատ որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինելու
իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը»:

«Լեռնային Ղարաբաղի
«կորուստը» ամենևին էլ վերջնական եզրակացություն չէ։ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը,
որը ժամանակավորապես Հայաստանում է, մնում է ժողովրդի կողմից ընտրված օրինական մարմին,
որը պահպանում և արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը և երաշխավորում նրանց
իրավունքների և շահերի ժողովրդավարական և քաղաքական ներկայացման շարունակականությունը»,-
գրել է նա։