15 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան ակնկալում է վերադարձնել F-35-ի համար վճարված գումարը

Թուրքիան ակնկալում է վերադարձնել F-35-ի համար վճարված գումարը

Թուրքիան ակնկալում է վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների գնման համար վճարված գումարը, հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականը, Թուրքիան պատրաստ է ԱՄՆի հետ քննարկել F-35 կործանիչների ծրագրին վերադարձը, Անկարան անհիմն է համարում դրանից դուրս մնալը, ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Հաքան Ֆիդանը։


«Կարծում եմ՝ մենք կկարողանանք վերադարձնել F-35-ի համար վճարած գումարը, բանակցությունները շարունակվում են»,- ասել է նախարարը։