26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի. պատգամավոր

Ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի. պատգամավոր

Դիտարկելով Հայաստան-Ադրբեջան բանակցությունները վերջին 3 տարիների
ընթացքում՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանը որևէ պարտավորություն, խոստում չի կատարում,
ինչը կոշտ արձագանքի է արժանացել նաև ԱՄՆ-ի կողմից․ ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարել
է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ըստ Բաքվի ԱԳՆ հայտարարության՝ հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանը
հրաժարվել է Վաշինգտոնում անցկացվող հանդիպումից։ 

Նա նշել է, որ Ադրբեջանը խուսափում է կոնկրետ քայլեր անել Հայաստանի
հետ բանակցային գործընթացում: Բաքուն այժմ վերագնահատում է իր հնարավորությունները,
ինչպես նաև իր ուժերի հավասարակշռությունը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ ունի։
Վերջերս ակտիվորեն խոսվում է այսպես կոչված «անկլավների» մասին։ Խոսքը 8 գյուղերի մասին
է, որոնք, իբր, օկուպացվել են Հայաստանի կողմից։ Հնարավոր է՝ այս փուլում Բաքուն փորձի
ժամանակ շահել և հարմար պահին ագրեսիա ձեռնարկի կոնկրետ տարածքում կամ ուղղությամբ»,-
ասել է Աբրահամյանը։