Իսրայելը և Համասը կարող են պայմանավորվել եռօրյա հրադադարի շուրջ
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարող են շուտով համաձայնության
գալ եռօրյա հրադադարի և Գազայի հատվածում 50 պատանդների ազատ արձակման շուրջ՝ նույնքան
պաղեստինցի կանանց և երեխաների ազատ արձակման դիմաց. հաղորդում է Սաուդյան Արաբիայի
Al Arabiya հեռուստաալիքը։
Գազայի հատվածում ռազմական գործողությունների բռնկումից հետո արաբ
և միջազգային միջնորդները բազմիցս հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պայմանավորվածություններ
են ձեռք բերվել պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ, սակայն դրանք շարունակում էին
խափանվել։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը պատանդների դիմաց պահանջել էր Իսրայելի բանտերից ազատ
արձակել բոլոր պաղեստինցի բանտարկյալներին, որոնց թիվը կազմում է առնվազն 6 հազար։