
Հայ շախմատիստները երկրորդ և երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում
Իրանի Բիրջանդ քաղաքում «8th Khavaran International» մրցաշարի շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, ով 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 8.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: