
Թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան. փաստաբան
Թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան, հայտնոմ է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Քիչ առաջ թալանել են փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք» պայուսակը:
Սա բացահայտ ուղղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում պայուսակ գողանում:
Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են՝ իր վարույթի հնչեղ գործերի նյութերը: Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»,- գրել է Ալեքսանյանը։