19 Հոտ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում տոնակատարության ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել, 3000-4000 վիրավոր կա

Իրանում տոնակատարության ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել, 3000-4000 վիրավոր կա

Իրանի տարբեր հատվածներում Չահարշանբե Սուրի տոնակատարության ժամանակ տարբեր տվյալներով տուժել է 3000-4000 մարդ, հաղորդվում է 26 մարդու մահվան մասին:

 

Mehr գործակալությունը տեղեկացրել է, որ 189 մարդ կորցրել է վերջույթները, 1070 մարդու աչք է վիրավորվել, 981 հոգի այրվածքներ են ստացել։

 


Չահարշանբե-Սուրին տոն է, որը նշվում է իրանական նոր տարուց՝ Նովրուզից  առաջ: Տոնը նշանավորում է գարնան գալուստը և բնության վերածնունդը։ Ավանդույթի համաձայն՝ երեկոյան իրանցիները խարույկներ են վառում փողոցներում և ցատկում դրանց վրայով։ Տոնի ընթացքում նաև ճայթուկներ են կիրառում։